Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Մարդկանց բբերը որոշում կայացնելիս նեղանում են

Մարդկանց բբերը որոշում կայացնելիս նեղանում են

Մարդկանց բբերը որոշում կայացնելիս զգալի նեղանում են, Proceedings of the National Academy of Sciences ամսագրի հոդվածում նշում են գիտնականները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Շատ հոգեբանների կարծիքով՝ մարդու աչքերը եւ բբերը «արտացոլում են»՝ ինչ է կատարվում նրա գլխում:

Փորձի ժամանակ կամավորները նայել են էկրանին, որով կարճ տեսահոլովակ է ցուցադրվել: Կադրերի մի մասն աղավաղել են ստատիկ ֆոնը, մյուս մասում էլ այն բացակայել է: Մասնակիցները պետք է որոշեին՝ արդյո՞ք էկրանին նկար կա, թե՞ ոչ, եւ սեղմեին հեռակառավարման վահանակի կոճակներից մեկը:

Այդ ընթացքում գիտնականները հետեւել էին մասնակիցների աչքերին եւ պարզել, որ այս կամ այն կոճակը սեղմելու որոշում կայացնելիս բբերը նեղանում են:

Ըստ հոգեբանների՝ տվյալ փաստը թույլ է տալիս ասել, որ մեր բբերը արտացոլում են որոշում կայացնելու գործընթացը եւ այն իրագործելու պատրաստակամությունը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. tobe.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

10.02.2014

Հարգելի Anonim, շնորհակալություն, Դուք շատ բարի եք:

Anonim

07.02.2014

Բիբեր թե բբեր? Justin Բիբեր թե կգա մի օր, երբ նորմալ կստուգեք ձեր տեքստերը?

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ